ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +18 °C ... +32 °C Վաղը`+34 °C
Ինչո՞ւ Երևանը դարձավ մայրաքաղաք
00:00, 11.08.2024 | mamul.am
4259 | 0

1918 թ-ին, երբ հռչակվեց Հայաստանի առաջին Հանրապետության անկախությունը, որպես նորաստեղծ պետության մայրաքաղաք հռչակվեց ոչ թե բնակչությամբ երկու անգամ Երևանին գերազանցող ու քաղաքային հին ավանդույթներ ունեցող Ալեքսանդրապոլը (Գյումրին), այլ Երևանը, որն այդ ժամանակ, թեև արդեն նահանգի կենտրոնն էր, սակայն քաղաքաշինական նորմերով ու բնակչության թվով զիջում էր Ալեքսանդրապոլին: Երևանի ընտրությունը պայմանավորված էր մի շարք հանգամանքներով, որ ծառացած էր տվյալ պահին նորաստեղծ պետության առջև: Սարդարապատի հերոսամարտից հետո Բաթումիում հունիսի 4-ին Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված համաձայնագրով Թուրքիան ճանաչում էր Հայաստանի անկախությունը, որն ընդգրկում էր ընդամենը 12 հազար քառակուսի կմ տարածք` ներառելով Երևանի նահանգը, Սևանա լճի հարավային հատվածը, Վայքի մի մասն ու Էջմիածնի շրջանը: Փաստացի Ալեքսանդրապոլը (Գյումրին) մնում էր թուրքական զորքերի կողմից գրաված տարածքում: Հետևաբար, երբ հայկական կառավարությունը Թիֆլիսից տեղափոխվեց Հայաստան, որպես նստավայր ընտրվեց Երևանը: Երևանն այն ժամանակվա համար միակ ընտրությունն էր Ալեքսանդրապոլից բացի, որտեղ ռուսական կայսրությունն արդեն ստեղծել էր ենթակառուցվածքներ, որոնք թույլ էին տալիս կառավարել քաղաքն ու մարզը: Երևանում արդեն կար նահանգային դումայի շենքն ու նահանգապետարանը, որտեղ կարող էր աշխատել կառավարությունը և անցկացվեր խորհրդարանի նիստերը: Քաղաքում բանկեր կային, գործում էր փոստն ու երկաթուղային հաղորդակցությունը: Թեև ընտրությունը արդարացված էր, սակայն պետք է նկատել, որ Երևանը Հայաստանի տասներկուերորդ մայրաքաղաք է դարձել հանգամանքների բերումով:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր