ՌԴ Բելովսկի շրջանում շարունակվում է բնակիչների կամավոր տարհանումը, հայտնել է Կուրսկի Բելովսկի շրջանի ղեկավար Նիկոլայ Վոլոբուևը։ Ինչպես հայտնում են ռուսական Z թելեգրամ-ալիքները, տարածք են մտել Ուկրաինայի զինված ուժերը։ Ավելի վաղ Վոլոբուևը հայտարարել էր բնակիչների «շարունակական տարհանման» մասին: «Մարդիկ դուրս են գալիս ինչպես ինքնուրույն, այնպես էլ կազմակերպված ավտոբուսներով։ Ժամանակավոր վերաբնակեցումը շարունակվում է շրջանի և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից: Տարածքի բնակիչներին տեղավորում են Կուրսկ քաղաքում և Կուրսկի շրջանի անվտանգ տարածքներում գտնվող ժամանակավոր կացարաններում»,- ասել է նա սոցիալական ցանցերում տարածած հաղորդագրության մեջ։ «Տագնապալի լուրեր են գալիս. շատ դժվար գիշեր է լինելու»,- գրում է ՌԴ իշխանություններին մոտ կանգնած Kremlin Snuffbox թելեգրամ-ալիքը։ Ամբողջ պայթյուններ են լսվում Կուրսկ քաղաքում։ «Կուրսկը կրկին ենթարկվում է զանգվածային հարձակման. երկրորդ ալիքն է սկսվել»,- գրում են թելեգրամ ալիքները։ RIA-ն հաղորդում է, որն խոցված ուկրաինական հրթիռն ընկել է քաղաքի բնակելի շենքի վրա, հրդեհ է բռնկվել, և շտապ օգնության բոլոր ծառայությունները շտապել են դեպքի վայր: |