ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+27 °C
«Հայաստանը ռուս-ուկրաինական պատերազմում պետք է պահպանի հնարավոր չեզոքություն»․ Թաթուլ Հակոբյան
09:36, 11.08.2024 | mamul.am
1810 | 1

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանը ռուս-ուկրաինական պատերազմում, եթե կուզեք՝ Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման հարցում, պետք է պահպանի հնարավոր չեզոքություն:
Անկախ նրանից, թե ինչպես կզարգանան իրադարձությունները Կուրսկում կամ Դոնբասում և կամ այլ ուղղության վրա, Հայաստանը պետք է պահպանի չեզոքություն:
ՀԱՊԿ շրջանակներում մենք անելիք չունենք:
Ռուսաստանն ու նրա ՀԱՊԿ դաշնակիցները բազմիցս վիրավորել են Հայաստանին՝ մեզ համար դժոխային օրերին պաշտպանելով Ադրբեջանի ներխուժումը Հայաստանի ինքնիշխան տարածք:
Հայաստանը ռուս-ուկրաինական այս հանցավոր պատերազմում պետք է բավարարվի մարդասիրական օգնություններով:
Պաշտոնական Երևանը այս պայմաններում պետք է ավելի կենտրոնանա հարևանների հետ երկխոսությունը պահելու վրա՝ անկախ արդյունքներից:
Հատկապես կարևոր է թուրքական ուղղությունը: Թուրքիան Հայաստանի համար ճակատագրական ուժ է՝ ճակատագրական սպառնալիքներով:
Երկու պետություններ, անկախ ամեն ինչից, չեն կարող ունենալ 100 տոկոս հարաբերություններ, կլինի գոնե 1 տոկոս, որտեղ կան հակսասություններ, և Հայաստանը պետք է խաղա այդ 1 տոկոս հնարավորության վրա:
Անկարա-Բաքու հարաբերություններում եղել են, կան ու կլինեն գոնե 1 տոկոս փախադարձ հակասություններ:
«Ադրբեջանն ու Թուրքիան նույնն են» 30 տարի կրկնվող հռետորաբանությունը դիվանագիտական ձևակերպում չէ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր