ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +19 °C ... +30 °C Վաղը`+34 °C
«Երկու «քաղցր» սուտ»․ Սուրեն Սուրենյանց
09:54, 11.08.2024 | mamul.am
2672 | 0

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանի քաղաքական դաշտը լեցուն է նման խեղկատակներով, «հույսի վաճառականներով», ովքեր պարբերաբար ժողովրդին «քաղցր» սուտ են կերակրում՝ թուլացնելով նրա զգոնությունը, «թուալափայի» ակնկալիք ունենալով իշխանություններից:
«Եվրոնիկոլների» հավաքական կերպարը Տիգրան Խզմալյանն է, ով այս կարճ տեսանյութում առնվազն երկու դրվագներով խաբում է հայ ժողովրդին.
1) Բաքուն օրակարգից չի հանել «Զանգեզուրի միջանցքի» հարցը, ընդամենը կոմունիկացիաների ապաշրջափակման հարցը դուրս է դրել խաղաղության պայմանագրից, ինչի նշանակում է ոչ թե անվտանգային ռիսկերի չեզոքացում, այլ ընդամենը փաստի արձանագրում, որ խաղաղության պայմանագիրը չի երաշխավորելու Հայաստանի ապաշրջափակումը:
2) այս ամենը Բաքվի նկատմամբ Արևմուտքի ճնշման կամ Հայաստանի՝ ռուսական ուղեծրից հեռանալու հետ որևէ կապ չունի, որովհետև այս պահին հենց ԱՄՆ-ն է «Միջին միջանցքի» (որի մաս է կազմում «Զանգեզուրի միջանցքը») հիմնական շահառուն»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր