ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +17 °C ... +29 °C Վաղը`+32 °C
«Ադրբեջանը չի պատրաստվում գնալ որևէ զիջման»․ Հակոբ Հակոբյան
14:12, 11.08.2024 | mamul.am
1422 | 0

Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը 168TV-ի եթերում կարծիք է հայտնել, որ խաղաղության պայմանագրի պայմանների, կետերի վրա ՀՀ իշխանությունները մեծ դերակատարություն չունեն․ «Այն պայմանագիրը, որն արդեն երկար ժամանակ պարտադրվում է ՀՀ-ին, խաղաղության հետ կապ չունեցող ինչ-որ փաստաթուղթ է և դժվար թե կյանքի կոչվի: Ադրբեջանի իշխանությունները, լավ հասկանալով, թե ՀՀ ներկայիս իշխանություններին ինչքան է անհրաժեշտ այդ պայմանագիր կոչվածը, ուղղակի շահարկում են և ամեն անգամ տարատեսակ պահանջներով ու պատճառներով հետաձգում ստորագրումը»,- ասել է նա։ Հակոբյանի խոսքով՝ Ադրբեջանը չի պատրաստվում գնալ որևէ զիջման։

Հակոբ Հակոբյանի հարցազրույցը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր