ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +18 °C ... +32 °C Վաղը`+34 °C
Թրամփի շտաբն Իրանին մեղադրել է էլեկտրոնային փոստը կոտրելու մեջ
10:24, 11.08.2024 | mamul.am
2077 | 0

ԱՄՆ նախկին նախագահ, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբը հայտնել է, որ շտաբի համակարգիչները հաքերային հարձակման են ենթարկվել, հաղորդում է Associated Press-ը: Շտաբը ենթադրում է, որ գաղտնի փաստաթղթերի գողությանն ու տարածմանը ներգրավված են իրանցի գործիչներ: Թիմը որևէ կոնկրետ ապացույց չի ներկայացրել, սակայն հայտարարությունը հայտնվել է Microsoft-ի զեկույցի հաջորդ օրը: Զեկույցում նշվում է օտարերկրյա գործակալների փորձերի մասին՝ միջամտելու ԱՄՆ-ում 2024թ․ ընտրարշավին։ Մասնավորապես, նշվում է, թե հունիսին Իրանի ռազմական հետախուզության ստորաբաժանումն էլեկտրոնային նամակ է ուղարկել նախագահական ընտրարշավի բարձրաստիճան պաշտոնյային՝ նախկին ավագ խորհրդականի էլեկտրոնային փոստի կոտրված հասցեից:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր