ԱՄՆ նախկին նախագահ, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբը հայտնել է, որ շտաբի համակարգիչները հաքերային հարձակման են ենթարկվել, հաղորդում է Associated Press-ը: Շտաբը ենթադրում է, որ գաղտնի փաստաթղթերի գողությանն ու տարածմանը ներգրավված են իրանցի գործիչներ: Թիմը որևէ կոնկրետ ապացույց չի ներկայացրել, սակայն հայտարարությունը հայտնվել է Microsoft-ի զեկույցի հաջորդ օրը: Զեկույցում նշվում է օտարերկրյա գործակալների փորձերի մասին՝ միջամտելու ԱՄՆ-ում 2024թ․ ընտրարշավին։ Մասնավորապես, նշվում է, թե հունիսին Իրանի ռազմական հետախուզության ստորաբաժանումն էլեկտրոնային նամակ է ուղարկել նախագահական ընտրարշավի բարձրաստիճան պաշտոնյային՝ նախկին ավագ խորհրդականի էլեկտրոնային փոստի կոտրված հասցեից: |