ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կոչ է արել Իրանին՝ չհարձակվել Իսրայելի վրա։ Թեհրանը խոստացել էր դա անել՝ իր տարածքում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությունից հետո: Սոցցանցերում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես են լրագրողները հարցեր ուղղում Բայդենին, երբ նա դուրս է գալիս եկեղեցուց։ «Ո՞րն է ձեր ուղերձը՝ Թեհրանին» հարցին Բայդենը կարճ պատասխանում է՝ «պետք չէ»։ Դրանից հետո Բայդենը նստում է ավտոմեքենան։
|