Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երախտագիտություն է հայտնել Կուրսկի մարզի վրա հարձակմանը ներգրավված ուկրաինացի զինվորականներին։
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին՝ մարտական ստորաբաժանումներին, որոնք արդյունավետ պաշտպանում են մեր երկիրը։ Ալեքսանդր Սիրսկին (Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարը-խմբ․) արդեն մի քանի անգամ զեկուցել է պատերազմն ագրեսորի տարածք մղելու մեր գործողությունների մասին։ Շնորհակալություն եմ հայտնում մեր պաշտպանության ուժերի յուրաքանչյուր ստորաբաժանմանը»,- Թելեգրամում գրել է Զելենսկին։