ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +24 °C Վաղը`+24 °C
«Եթե Ուկրաինան չնախաձեռնի նոր հարձակում, այս ամենը կհանգեցնի ճակատագրական ելքի»․ Մարատ Եգանյան
17:00, 11.08.2024 | mamul.am
6322 | 1

Արցախցի լրագրող Մարատ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շատերը Ուկրաինայի Կուրսկի մարզի վրա հարձակումն սկսեցին համեմատել Խերսոնի և Խարկովի մարզերի հարձակումների հետ և իսկապես կան շատ ընդհանում բաներ, սակայն դա այդքան էլ ճիշտ չէ։ Նախ խոսենք ընդհանում եզրույթների մասին՝ Ուկրաինան և այն ժամանակ և հիմա կարողացավ Ռուսաստանի համար անկատ կուտակել բավականին մեծ քանակությամբ զորքեր շփման գծում և հակառակորդի համար անսպասելիորեն անցավ հարձակման, և Խարկով-Խերսոնի ժամանակ և հիմա Ուկրաինան կիրառեց արևմուտքում որպես ռեյնջերական խմբերի շատ հայտմի ռազմավարությունը, ինչը հակարակորդի շարքերում խուճապ տարածելու շատ արդյունավետ միջոց է (իմիջայլոց, իմ իմանալով, այդ ռազմավարությունը առաջինը կիրառեց Ժուկովը 2-րդ համաշխարայինի ժամանակ)։ Իսկ հիմա տարբերությունների մասին ասեմ՝ նախ զորքի քանակությունը հիմա ավելի սակավ է, քան Խարկով-Խերսոնում (այն ժամանակ մասնակցում էր մոտավոր հաշվարկներով 30 հազարից ոչ պակաս զինծառայող իսկ հիմա 8-10 հազար), Ռուսաստանը այն ժամանակ ուներ մեծ խնդիրներ կապված նրա հետ, որ պատերազմի առաջի 1-2 ամսվա բանակի կորուստները գրեթե սպառեցին իրա բանակի մարտունակ պաշարը և անձնակազմի հետ խնդիրները շատ ավելի լուրջ էին քան հիմա, Ռուսաստանը անցնելով Խերսով-Խարկովի օպերացիայով քաղել է դասեր ու հիմա դրանք ցուցադրում է։ Կան նաև այլ յուրահատկություններ որոնք իրենց ազդեցություն ունեն մարտի դաշտի վրա՝ օրինակ Ռուսաստանը փոփոխության ենթարկեց իրա արտաքին քաղաքականությունը, սակայն միայն միջին և խոշոր երկրների նկատմամբ (Պարսկաստան, Հյուսիսային Կորեյա, Չինաստան, Հնկաստան, Աֆրիկյան երկրներ և այլ)։ Արդեն իրա արտաքին քաղաքականության մեջ ավելկի շատ է նկատվում իրական դաշնակցային հարաբերությունների ստեղծման, արժեքավորման և պահպանման անհրաժեշտությունը։
Ամեն դեպքում վերադարնալով Կուրսկի իրադարձությունների պետք է նշել, որ եթե Ուկրաինան մոտակա ժամանակները չնախաձեռնի նոր հարձակում՝ մեկ այլ ուղությամբ, ապա 1-2 ամսվա ընթացքում, այս ամենը կհանգեցնի Ուկրաինայի համար շատ ավելի ցավալի ու նույնիսկ ճակատագրական ելքի։ Ակնհայտ է որ հիմա մարտի դաշտում գտնվող ռեսուրսները արդեն սպառվել են ու հարձակողական ներուժը բացակայում է»։

Աղբյուրը` Մարատ Եգանյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր