ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +17 °C ... +33 °C Վաղը`+35 °C
«Սա Պուտինի հերթական խայտառակությունն է»․ Մկրտիչ Իսրայելյան
16:12, 11.08.2024 | mamul.am
4538 | 1

Լրագրող Մկրտիչ Իսրայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կմնա՞ն, թե՞ դուրս կհանեն ուկրաինացիներին Կուրսկից՝ ցույց կտա ժամանակը։ Բայց Պուտինը պատմության մեջ կմնա Ռուսաստանի միակ ղեկավարը, որի օրոք երկրորդ համաշխարհային պատերազմից հետո առաջին անգամ Ռուսաստանի տարածք ներխուժում է կատարվում ու տարածքներ են կորցնում։ Նույնիսկ եթե ուկրաինացիներին Ռուսաստան ներխուժման «դաբրոն» ԱՄՆ է տվել, փաստը մնում է փաստ՝ Պուտինի բանակը չի կարողացել պաշտպանել սեփական երկրի սահմանը ու սա Պուտինի հերթական խայտառակությունն է»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր