ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +17 °C ... +29 °C Վաղը`+32 °C
«Ե՛վ Լալայանը, և՛ Մինասյանը մեծանուն մարզիկներ են»․ Լաշա Տալախաձե
13:54, 11.08.2024 | mamul.am
7837 | 1

Փարիզի Օլիմպիական խաղերի ծանրամարտի գերծանրքաշային կարգի չեմպիոն Լաշա Տալախաձեն հետագա հաջողություններ է մաղթել ՕԽ արծաթեմեդալակիր, Հայաստանի հավաքականի անդամ Վարազդատ Լալայանին:

«Ուրախ եմ, որ Լալայանը պատիվ է համարում ինձ հետ մրցակցելը: Հաջորդ խաղերին, երբ կավարտեմ կարիերաս, իրեն միայն ոսկե մեդալ եմ մաղթում: Լավ պայքար էր ծավալվել: Ե՛վ Լալայանը, և՛ Մինասյանը մեծանուն մարզիկներ են ու լավ մարդիկ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայ լրագրողների հետ զրուցում ասել է Տալախաձեն:

Հիշեցնենք՝ Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, 2024 թվականի Եվրոպայի չեմպիոն, Աշխարհի գավաթակիր գերծանր քաշային Վարազդատ Լալայանը Փարիզում անցկացվող ամառային 33-րդ Օլիմպիական խաղերում երկամարտի 467 կգ արդյունքով նվաճել է արծաթե մեդալը: Բրոնզե մեդալի արժանացել է Բահրեյնը ներկայացնող Գոռ Մինասյանը (461 կգ): Օլիմպիական չեմպիոնի տիտղոսը նվաճել է Լաշա Տալախաձեն (470 կգ):

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր