Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը խորհրդարանին է ներկայացրել 19 նախարարների թեկնածուների ցանկը: Մասնավորապես, ԱԳ նախարարի պաշտոնը կարող է զբաղեցնել Աբաս Արաղչին, Ազիզ Նասիրզադեն կարող է գլխավորել պաշտպանության նախարարությունը, հաղորդում է IRNA-ն։ Իր պաշտոնը կպահպանի տեղեկատվության և ազգային անվտանգության նախարար Իսմայիլ Հաթիբը: Էկոնոմիկայի և ֆինանսների նախարարի պաշտոնում առաջարկվել է Կենտրոնական բանկի նախկին նախագահ Աբդուլ Հեմաթի թեկնածությունը։ Էներգետիկայի նախարար կարող է դառնալ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախկին նախարար Աբաս Ալիաբադին, նավթի նախարար՝ նավթի նախկին փոխնախարար Մոհսեն Փաքնեժադը: |