ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +17 °C ... +33 °C Վաղը`+35 °C
«ՌԴ-ն հյուսիսկորեական հրթիռներ է արձակել Կիևի ուղղությամբ»․ Զելենսկի
15:00, 11.08.2024 | mamul.am
5746 | 1

Ռուսաստանն այս գիշեր Կիևի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Ուկրաինայի օդուժը հայտնել է, որ գիշերը թշնամին Վորոնեժի մարզից հարձակվել է Ուկրաինայի վրա՝ կիրառելով KN-23 4 բալիստիկ հրթիռներ և 57 Shahed տիպի հարվածային անօդաչուներ, որոնցից հաջողվել է խոցել միայն 53-ը։

«Ռուսական հարվածի հետևանքով, ցավոք, կա երկու զոհ՝ հայրն ու 4 տարեկան որդին։ Ցավակցում եմ հարազատներին և մտերիմներին: Եվս 3 մարդ տուժել է, նրանց թվում՝ 12 տարեկան երեխա»,- ասել է Զելենսկին՝ նշելով, որ նախնական տվյալներով՝ Ռուսաստանը հյուսիսկորեական հրթիռներ է արձակել։ «Սա հերթական գիտակցված ահաբեկչական հարվածն էր Ուկրաինայի դեմ»,- հավելել է Զելենսկին։

Ավելի վաղ Զելենսկին մեկնաբանել էր Ուկրաինայի հարվածները Կուրսկի ուղղությամբ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր