«Սա մեր տնամերձն ա Իջևանում, որի տնտեսական էֆեկտիվությունը զրո ա»,- սոցցանցերի իր էջերում ներկայացնելով իր հայրական տան այգին` նկատեց Նիկոլ Փաշինյանը: «Էնպես չի, թե ոչ մի բան չի աճում, սալոր կա, լավ էլ սալոր ա: Բայց պետք է ամբողջը մաքրել բուսականությունից, տնկել սերտիֆիկացված սալոր, ոռոգել կաթիլային համակարգով: Բայց սա մենակ մենք չպետք է անենք, այլ մեր հարևան Արթուրենք, Գառնիկենք, Մարտինենք, Գարիկենք, բոլորն այս թաղամասում իրար հետ որոշեն, որ սալոր են աճեցնում: Ահա սա է մեր կառավարության առաջարկած ծրագիրը, մենք ուզում ենք, օգնել, որ այս այգիները դառնան ինտենսիվ այգիներ»,- ասաց վարչապետը: |