Վարդաշենի բնակիչների հետ հանդիպմանը Բագրատ Սրբազանը վերահաստատեց` մեզ համար այլընտրանք գոյություն չունի, քան չարիքի ու նեռի հեռացումը մեր երկրից:
«Հունիսի 12-ին դադար տվեցինք զուտ նրա համար, որ լիովին պատկերացրեցինք, թե մեր դիմաց ովքեր են կանգնած։ Հստակ էր, որ մեր դիմաց կանգնած են արյան ծարավ, արյունատենչ իշխանություններ»,- փաստեց նա։