Փաստաբան Ռուբեն Մելիքյանի գրառումը․ «Տասնամյակներ շարունակ ադրբեջանցիները նպատակասլաց ձևով փորձում են «իրենցով անել» Արցախի, Գանձակի, այլ տարածքների զուտ հայկական ժառանգությունը՝ թե՛ նյութական, թե՛ հոգևոր։
Այդ հետևողական քաղաքականության դրվագներից մեկը Մխիթար վարդապետ Գոշի հետևողական «ադրբեջանացումն է», որի պսևդո-գիտական հիմքերը դրվել են դեռ 1960-ական թվականներին:
Քչերը, շա՜տ քչերը գիտեն, որ այդ նկրտումների «դեմն առնելու» գործին մասնակցել են նաև հայ երևելի դեմքերը։ Օրինակ՝ Պարույր Սևակը 1967 թվին գիտական հոդված է հեղինակել՝ ցույց տալով ադրբեջանական կեղծիքը։
Մասնակցելով Գոշավանքում օգոստոսի 21-25-ին անցկացվող ամառային դպրոցին՝ դուք համակողմանի գիտելիք կստանաք նաև նշված փաստերի վերաբերյալ։
Վաղը դիմելու վերջնաժամկետն է։ Հայտարարության հղումը՝ ստորև»։