Հայաստանի բռնցքամարտի պատանեկան հավաքականը Եվրոպայի առաջնությունից հայրենիք կվերադառնա 2 ոսկե և 6 բրոնզե մեդալներով։
Ոսկե մեդալի են արժանացել Էդուարդ Քարամյանը (52 կգ) և Ռոմիկ Հարությունյանը (63 կգ)։
Բրոնզե մեդալակիրներն են Աստղիկ Խաչատրյանը (40 կգ), Սուրեն Բաբլումյանը (42 կգ), Նարեկ Մխիթարյանը (46 կգ), Մենուա Ուլիխանյանը (48 կգ), Բագրատ Ղազարյանը (54 կգ), Նարեկ Կիրակոսյանը (66 կգ)։
Բռնցքամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունն անցկացվել է Բոսնիա և Հերցեգովինայում օգոստոսի 1-11-ը։