ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +16 °C ... +33 °C Վաղը`+35 °C
«Չեք գտնի գեթ մեկ ՀԿ, որը կզբաղվի ընտանիքի պահպանության հարցերով». Կարեն Հովհաննիսյան
01:42, 12.08.2024 | mamul.am
1175 | 0

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ընտանիքն է յուրաքանչյուր ազգի հիմքը։ Եթե տվյալ ազգում ամուր, հիմնավոր ընտանիքների թիվը շատ է, այդ ազգը շատ արագ առաջընթաց է ապրում։
Մի քանի օր առաջ մի անանուն հոդված աչքովս ընկավ, ինչ որ մեկը առաջին դեմքով գրում-պատմում էր իր մասին։
Իբրև թե հարսանիքի օրը իր փեսացուն հարբել էր, ինքն էլ որոշել էր, որ չի ամուսնանա այդ «հարբեցողի» հետ։ Հետո, ուշադրություն, գալիս է ամենակրևոր պահը՝ ասում է, որ շնորհակալ է իր ծնողներին, որ կանգնեցին իր կողքին և ինքը հենց հարսանիքի օրը բաժանվեց դեռ ամուսին չդարձրած ամուսնուց․․․
Հասկանում եք ինչ քարոզ է գնում, եթե ամեն վեճի, անհամաձայնության, անհասկացվածության, թյուրըմբռնման համար այդպես հանգիստ վերցնեն ու բաժանվեն, ի՞նչ դուրս կգա․․․ Պահեք ու պահպանենք ընտանիքները, երիտասարդները հաճախ են նյարդային լինում, հաճախ են կանգնում ընտանիքը կորցնելու վտանգի առաջ, այստեղ անելիք ունեն ընտանիքի մտերիմները, հարազատները, ծնողները, ու անելիքը ոչ միայն խորհրդով, այլ նաև օգնության, աջակցության ձեռք մեկնելով․․․
Խիստ թրենդային է դարձել այս կամ այն առիթով դրամահավաքությունը, մինչդեռ անտեսվում է նորաստեղծ ընտանիքներին աջակցելու, այդ ընտանիքներին օգնության ձեռք մեկնելու գաղափարը։
Եթե ուշադիր ձեր շուրջը նայեք, բազմաթիվ, տարատեսակ ՀԿ-ների մեջ չեք գտնեի գեթ մեկ ՀԿ, որը կզբաղվի ընտանիքի պահպանության հարցերով․․․
Մնացածը թողնում են արդեն ձեր եզարկացությանը»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր