ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +19 °C ... +30 °C Վաղը`+34 °C
Դատախազությունը պահանջում է Մանվել Փարամազյանից բռնագանձել անշարժ և շարժական գույք, շուրջ 1 մլրդ դրամ
09:48, 12.08.2024 | mamul.am
1611 | 0

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
✔️6 անշարժ գույք.
✔️2 տրանսպորտային միջոց.
✔️1 իրավաբանական անձում մասնակցություն.
✔️491 մլն 878 հազար դրամ՝ որպես ապօրինի եկամտի մնացորդ, որը հանդիսանում է ապօրինի ծագում ունեցող գույքերի վերափոխման կամ օգտագործման արդյունքում առաջացած գումար.
✔️ 521 մլն 142 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել.
✔️ 5 մլն 244 հազար դրամի չափով ներդրված ավանդ:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր