ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +16 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Համերգային կյանքը զիջել է իր դիրքերը ռեստորանային, կորպորատիվ առիթներին»․ Գուրգեն Դաբաղյան
10:24, 12.08.2024 | mamul.am
2152 | 0

«Համերգային կյանքը, համեմատած նախորդ տարիների, մի քիչ զիջել է իր դիրքերը, տեղը եկել է ռեստորանային, կորպորատիվ առիթներինը. չմեկնաբանենք՝ լավ, թե վատ, ամեն մեկն իր տեղն ունի: Այդ տեղերում եթե հնչում են ժողովրդական-ազգագրական երգեր՝ թեկուզ պարային ձևով, գործիքավորմամբ, չեն մահանում, դա կարևոր է»,- 24TV-ի եթերում ասել է երգիչ Գուրգեն Դաբաղյանը՝ նշելով, որ հիմա յուրաքանչյուր արտիստ պետք է կարողանա իր ոճը մատուցել նաև երգարվեստի տվյալ բնագավառում․ «Պետք է լինել ճկուն, այսինքն, չլինել մի մարդ, ով դուրս է մնացել, մենակ քննադատում է՝ անցյալը լավն էր, ներկայում լավ բան չկա, ափսոս, որ հիմա համերգներ չկան, հարսանիքներում մենակ վատ երգեր են լսում և այլն։ Պետք է գտնել ձևեր, այնպես անել, որ այդ նույն ոճն այսօր էլ մատուցվի, որպեսզի տվյալ արտիստը չդադարի արտիստ լինելուց և աշխատի իր գումարը։ Հիմա գումարը հիմնականում այդտեղ է հավաքված։ Եթե դու ճիշտ ու խելացի ձևով՝ չկորցնելով այն որակները, որոնք ունես, հակառակը՝ ավելացնելով նոր բաներ, կարողանաս քեզ մատուցես նաև այնտեղ, ուրեմն դու կշարունակես ապրել՝ որպես երաժիշտ, արտիստ»։

Գուրգեն Դաբաղյանի հարցազրույցը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր