ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +15 °C ... +24 °C Վաղը`+23 °C
Ռուսաստանն ու Ուկրաինան միմյանց մեղադրում են Զապորոժիեի ԱԷԿ-ի հրդեհման մեջ
10:36, 12.08.2024 | mamul.am
3409 | 1

Կիևն ու Մոսկվան միմյանց հասցեին մեղադրանքներ են հնչեցրել, երբ կիրակի երեկոյան ուժգին հրդեհ է բռնկվել Եվրոպայի խոշորագույն ատոմակայանում՝ Զապորոժիեի ԱԷԿ-ում, հաղորդում է BBC-ն։

Երկու կողմերն էլ ընդունել են, որ հրդեհը չի ազդել ճառագայթային անվտանգության վրա, սակայն միևնույն ժամանակ, ՄԱԳԱՏԷ-ն (Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն) նախազգուշացրել է, որ նման սպառնալիք կա։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախօրեին հայտարարել է, որ Զապորոժիեի ԱԷԿ-ում, որը Ռուսաստանն օկուպացրել է 2022թ․, հրդեհը կազմակերպել են ռուս զինվորականները։ Իսկ Կրեմլի կողմից նշանակված Զապորոժիեի նահանգապետ Եվգենի Բալիցկին ասել է, որ հրդեհի պատճառն ուկրաինական կողմի գնդակոծությունն է։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր