Իրանի փոխնախագահ Ջավադ Զարիֆը, որը 2013-2021թթ․ եղել է երկրի արտգործնախարարը, փոխնախագահի պաշտոնը զբաղեցնելուց 10 օր անց հրաժարական է տվել։ «Ես գոհ չեմ իմ աշխատանքի արդյունքից, և այլ խնդիրների հետ մեկտեղ դա ինձ ստիպեց շարունակել իմ ճանապարհը համալսարանում»,- գրել է նա՝ X-ի իր միկրոբլոգում։ Նշենք, որ Իսլամական Հանրապետության ռեֆորմիստական թևի ներկայացուցիչ Զարիֆը համարվում է ԱՄՆ-ի հետ երկխոսության գլխավոր աջակիցներից մեկը, ինչի համար նրան քննադատում են իրանցի պահպանողականները։ |