ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
0 °C, 0 °C ... 0 °C Վաղը`0 °C
«ԱՄՆ-ի երկակի ստանդարտներն ակտիվացրել են Իսրայելի ագրեսիվությունը»․ Փեզեշքիան
14:06, 12.08.2024 | mamul.am
2122 | 0

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ և մտահոգություն հայտնել Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների կապակցությամբ՝ այն անվանելով լուրջ սպառնալիք ինչպես տարածաշրջանային, այնպես էլ գլոբալ անվտանգության համար, հաղորդում է IRNA-ն։

Փեզեշքիանը նշել է, որ ԱՄՆ-ի և արևմտյան որոշ երկրների երկակի ստանդարտները նպաստել են Իսրայելի ագրեսիվության ակտիվացմանը։ Բացի այդ, Փեզեշքիանն ու Միշելը քննարկել են 2018թ․ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից խզված միջուկային գործարքի շուրջ բանակցությունների վերսկսման հնարավորությունը: Իրանի նախագահն ընդգծել է, որ կողմերի բոլոր պարտավորությունների կատարման և վստահության վերականգնման պայմանով հնարավոր կլինի անցնել այլ հարցերի քննարկմանը, մասնավորապես, Իրանի միջուկային ծրագրի սահմանափակումը՝ միջազգային պատժամիջոցների մեղմացման դիմաց։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր