ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +17 °C ... +24 °C Վաղը`+26 °C
Խուզարկել են Արաբկիրի նախկին թաղապետ Արամ Ազատյանի տունը
12:48, 12.08.2024 | mamul.am
2009 | 0

«ԱրմԼուր»-ի տեղեկությունների համաձայն՝ իրավապահնեը խուզարկել են Արաբկիրի նախկին թաղապետ Արամ Ազատյանի հայրիկի, աներոջ տունը և աներոջ տնից տարել են 9900 դոլար: Իրավապահները խուզարկել են նաև թաղապետարանն ու այնտեղից տարել մի քանի համակարգիչ:
Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ ՔԿ պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում համապատասխան քրեական վարույթը նախաձեռնվել և քննվում է քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի («Պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը») 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերի, 46 (հանցակցություն) -441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերի, 435-րդ հոդվածի («Կաշառք ստանալը») 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերի, 436-րդ հոդվածի («Կաշառք տալը») 2-րդ մասի 3-րդ կետի և 437-րդ հոդվածի («Կաշառքի միջնորդությունը») 1-ին մասի հատկանիշներով։ ՔՕ տարբեր հոդվածներով մեղադրանքներ են ներկայացվել 8 անձանց, այդ թվում՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի 3 պաշտոնատար անձանց:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր