Ադրբեջանի տարածքում որևէ երկրի զորախումբ չկա։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի՝ ԶԼՄ-ների զարգացման գործակալությունը։ «Խստորեն դատապարտում ենք տեղեկատվական մանիպուլյացիաները»,- հայտնել է գործակալությունը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ իսրայելական Kan հեռուստառադիոընկերությունը գրել էր, որ Իսրայելի բանակն իր զինվորականներին արգելել է մնալ Ադրբեջանում և Վրաստանում։ |