ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +17 °C ... +32 °C Վաղը`+34 °C
«Այս կամ մյուս տարի Նիկոլը գնալու է արտահերթ ընտրությունների»․ Արա Վարդանյան
16:42, 12.08.2024 | mamul.am
1561 | 0

«Ինձ թվում է՝ Նիկոլ Փաշինյանը, ընդ որում ոչ մեկն իր թիմում դա չգիտի, որոշել է գնալ արտահերթ ընտրությունների: Մեծ է հավանականությունը, որ այս կամ մյուս տարի նա գնալու է արտահերթ ընտրությունների: Հիմքում ընկած է մի պարզ բան՝ նա ուզում է մինչև ռուս-ուկրաինական պատերազմի ավարտը սա անել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստանը, զբաղված լինելով ուկրաինական կոնֆլիկտով, շատ չի խառնվելու այս տարածաշրջանի պրոցեսներին»,- «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ ասել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը։ «Նիկոլն ուզում է ընտրությունները սարքի, բայց մեր ժողովրդից էլ է շատ մեծ բան կախված լինելու այդ ընտրությունների ժամանակ. ինչքան էլ ուզենա սարքի, եթե ազգովի գնանք, նեռի դեմ քվեարկենք, չի կարողանալու սարքել»,- հավելել է Վարդանյանը։

Արա Վարդանյանի ասուլիսը
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր