Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը հայտարարել է, որ մեծ է հավանականությունը, որ կհեռանա պաշտոնից։ «Ես գտել եմ ինձ փոխարինողին ու մեծ է հավանականությունը, որ կհեռանամ այստեղից: Գուցե, եկել է ժամանակը, որ հրաժեշտ տամ հայկական ծանրամարտին»,- ասել է նա: Ալավերդյանն առաջարկներ ունի մի քանի երկրից, այդ թվում՝ Չինաստանից, փոխանցում է «Արմենպրես»-ը։ |