ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Թուրքիայում նշել են Սիրիայից զորքերի դուրսբերման պայմանը
16:06, 12.08.2024 | mamul.am
3207 | 0

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը Սիրիայից թուրքական զորքերի դուրսբերման հնարավորությունը կապել է Սիրիայի նոր սահմանադրության ընդունման և ընդհանուր սահմանի անվտանգության ապահովման հետ:

«Մենք պատրաստ ենք աջակցություն ցուցաբերել համապարփակ սահմանադրության ընդունման, ազատ ընտրությունների անցկացման, կարգավորման և անվտանգության համապարփակ մթնոլորտի ստեղծման համար, և միայն այն ժամանակ, երբ ամբողջությամբ ապահովվի մեր սահմանի անվտանգությունը, մենք կանենք անհրաժեշտ ամեն ինչ՝ փոխադարձ համակարգումն ապահովելու շրջանակներում»,- Reuters-ին ասել է Գյուլերը՝ պատասխանելով Սիրիայից թուրքական զորքերի դուրսբերման հնարավորության մասին հարցին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր