Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը Սիրիայից թուրքական զորքերի դուրսբերման հնարավորությունը կապել է Սիրիայի նոր սահմանադրության ընդունման և ընդհանուր սահմանի անվտանգության ապահովման հետ: «Մենք պատրաստ ենք աջակցություն ցուցաբերել համապարփակ սահմանադրության ընդունման, ազատ ընտրությունների անցկացման, կարգավորման և անվտանգության համապարփակ մթնոլորտի ստեղծման համար, և միայն այն ժամանակ, երբ ամբողջությամբ ապահովվի մեր սահմանի անվտանգությունը, մենք կանենք անհրաժեշտ ամեն ինչ՝ փոխադարձ համակարգումն ապահովելու շրջանակներում»,- Reuters-ին ասել է Գյուլերը՝ պատասխանելով Սիրիայից թուրքական զորքերի դուրսբերման հնարավորության մասին հարցին: |