Այսօրվա դրությամբ Կուրսկի մարզում իրավիճակը բարդ է, հակառակորդի վերահսկողության տակ է մնում 28 բնակավայր։ Այս մասին հայտնել է նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը՝ տեսակապի ձևաչափով ելույթ ունենալով ՌԴ նախագահի և կառավարության անդամների մասնակցությամբ խորհրդակցության ժամանակ։ Սմիրնովի խոսքով՝ գրավյալ տարածքներում գտնվում է մոտ 2000 մարդ, որոնց ճակատագիրը դեռ հայտնի չէ։ |