ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +18 °C ... +32 °C Վաղը`+34 °C
«Իսրայելը փաստացի հաստատեց, որ ռազմական ներկայացվածություն ունի Ադրբեջանում». Կարեն Հովհաննիսյան
18:36, 12.08.2024 | mamul.am
2932 | 0

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իսրայելը փաստացի հաստատեց, որ ռազմական ներկայացվածություն ունի Ադրբեջանում։ Իսրայելն արգելել է իր զինվորականներին` մնալ Ադրբեջանում և Վրաստանում Իրանի հնարավոր հարվածների սպառնալիքի պատճառով։ Իսրայելը զինվորականներին կարգադրել է անհապաղ վերադառնալ Իսրայել։
Այս հայտարարության տեքստն այդքան էլ պարզ չի առաջին հայացքից։ Չի ասվում ԶՈՒ-ի ներկայացուցիչներին, այլ` զինվորականներին։ Կարծես թե, այդ զինվորականները մասնավոր այցով են Ադրբեջանում և Վրաստանում։ Վրաստանի դեպքում վստահ եմ, որ Իսրայելը Վրաստանի անունը տալիս է պարզապես հավասարակշռություն պահելու համար։ Վերադառնանք նրան, թե ինչու չի ասում ԶՈՒ ներկայացուցիչներին։ Եթե Իսրայելի զինվորականները մասնավոր այցով են Ադրբեջանում, ապա ինչո՞ւ է միայն իրենց ասում, որ լքեն Ադրբեջանը, այլ ոչ թե Իսրայելի քաղաքացիներին։
Սա նշանակում է, որ Իսրայելի զինվորականները գտնվում են Ադրբեջանում ոչ թե մասնավոր այցով և պարզապես ցրված են, այլ կոնկրետ առաջադրանքով, կոնկրետ կուտակումներով։ Կարծում եմ, որ սա Շոյգույի այցի արդյունքն է, Բաքվին համոզել է, որ չխառնվի Իրան-Իսրայել հակամարտությանը և ցամաքային տարածք չդրամադրի Իսրայելին Իրանի դեմ հարձակման համար»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր