ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +21 °C Վաղը`+25 °C
«Դատարանն ազատ արձակեց առայժմ կալանքի տակ գտնվող մեր չորս հայրենակիցներին». Գեղամ Մանուկյան
19:30, 12.08.2024 | mamul.am
3991 | 0

ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանի գրառումը․ «ԹԱՐՄԱՑՈՒՄ դատարանի դահլիճից
Այս պահին Երևանի առաջին ատյանի դատարանի Աջափնյակ նստավայրում մեկնարկել է հունիսի 12-ին Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում ոստիկանական բեռնությունների հետևանքով տեղի ունեցած բախումների ժամանակ կեղծ մեղադրանքով ամբաստանյալի կարգավիճակ ունեցող մեր 16 հայրենակիցների դատաքննությունը։
Միայն պետք է տեսնել ու լսել 16 մեր հայրենակիցների կենսագրականների ներկայացումը։ Նրանցից շատերն անցել են 44-օրյա և քառօրյա պատերազմով, նրանց թվում կա մարտի դաշտում հերոս սպա եղբայր կորցրած ամբաստանյալ։ Հայր ու որդի մասնակցել են պատերազմին` հայրն ամբաստանյալ է, որդին դեռ վիրավորումից շարունակում է ապաքինվել։
Մեծ մասն ունի բարձրագույն կրթությություն, մեծ մասը երկուսից երեք անչափաս երեխաների խնամակալ է:
Նրանք մեր այն հայրենակիցներն են, ովքեր լոկ սիրում են իրենց Հայրենիքը, ովքեր պատրաստ են եղել և հիմա էլ պատրաստ են Հայրենիքի համար տալ ամենաթանկը, որին, սակայն, ի պատասխան, այսօր սեփական իշխանությունը պահող վարչակազմն իրեն հլու հնազանդ քննչական մարմինների միջոցով, նրանց վրայով «կարել» է կեղծ մեղադրանքներ և շինծու քրեական գործեր։
Հ.Գ. Ու որպեսզի պարզ լինի այս քննչական մարմինների աշխարհահայացքն ու պատկերացումը, այսօրվա մեկ դրվագ. երբ որ ամբաստանյալներից մեկը ասաց, թե մասնակցել է 3 պատերազմների, հանրային մեղադրողը զարմացավ, թե տարիքով փոքր է, ինչպե՞ս է մասնակցել 3 պատերազմների: Երիտասարդն ասաց, որ խոսքը նաև Արցախի Հանրապետութան տարածք 2023-ի սեպտեմբերի 19-ի ադրբեջանական ներխուժուման դեմ մարտական գործողություններին է վերաբերում։ Այդպիսի պատերազմ էլ է եղել, նույնիսկ այդքանը նրանք չեն մտաբերում։
ԹԱՐՄԱՑՈՒՄ... դատարանն ազատ արձակեց առայժմ կալանքի տակ գտնվող մեր չորս հայրենակիցներին, վերացրեց բոլոր տնային կալանքները»:

Կիսվի՛ր այս նյութով՝
16:54, 19.09.2024
2932 | 0
դեպի վեր