Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը մանրամասներ է հայտնում հունիսի 12-ի գործով դատավարությունից․
««Մինուս» 12 կալանավոր։
Նախնական դատալսումներով` առաջին դատական նիստին դատարանը որոշեց փոխել ազատությունից զրկված բոլոր 12 անձանց՝ թե՛ 4 քաղբանտարկյալների, և թե՛ 8 տնային քաղկալանավորների խափանման միջոցները։ Կիրառվեց բացակայելու արգելք և վարչական հսկողություն։
Քաղաքացիների ազատությունը վերականգնվեց դատական նիստերի դահլիճում»: