Ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել Դոնեցկի Լիսիչնոյե գյուղը, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Ինչպես ընդգծել են գերատեսչությունում, բանակը ոչ միայն հանդես է գալիս նախաձեռնությամբ՝ հաջողությամբ ճեղքելով հակառակորդի պաշտպանությունը, այլ նաև մեծացրել է հարձակման տեմպերը Դոնեցկի ուղղությամբ։ Այսպիսով, ռուս զինվորականները վերահսկողություն են հաստատել Կրասնոգորովկայի քաղաքային բլոկների վրա, ինչպես նաև ավարտում են Ուկրաինայի զինված ուժերի և ազգայնականների մաքրումը Իվանովկա, Սերգեևկա, Մակեևկա, Կիրովո, Արտեմովո և Ժելաննայե բնակավայրերից: |