Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պաշտոնապես հաստատել է, որ Ուկրաինայի զինված ուժերը գործողություն են իրականացնում Ռուսաստանի Կուրսկի շրջանում։ Այդ մասին նա հայտնել է իր Telegram ալիքում։ Նա նաև հայտարարել է, որ Ուկրաինան կավարտի պատերազմն այնպես, ինչպես դա իրեն պետք է և անվտանգություն կբերի երկրի բնակիչներին։ «Կարող եմ խոստանալ ամենակարևորը՝ Ուկրաինան, չնայած պատերազմի ծանր հանգամանքներին, չի ունենա պատերազմի պատճառով կորցրած սերունդ»,- ընդգծել է Ուկրաինայի նախագահը։ |