Google-ը վերջնականապես անջատել է դրամայնացումը Ռուսաստանի Դաշնությունից աշխատող YouTube բլոգերների համար: Գովազդի միջոցով բովանդակության դրամայնացման աշխարհի ամենամեծ ծառայությունը` AdSense-ը, դադարեցրել է աշխատանքը Ռուսաստանում, գրում է Reuters-ը։ Այս գործիքը թույլ էր տալիս ռուս բլոգերներին YouTube-ում գումար աշխատել գովազդի միջոցով, երբ վիդեո հոսթինգ կայքն անջատեց դրամայնացումը Ռուսաստանի Դաշնությունից գործող օգտատերերի համար:
«Մենք անջատում ենք բոլոր AdSense հաշիվները, որոնց գտնվելու վայրը Ռուսաստանն է, դա նշանակում է, որ այլևս հնարավոր չի լինի դրամայնացումից եկամուտ ստանալ նման հաշիվների միջոցով»,- ասվում է օգտատերերին ուղղված նամակում:
Google-ը չի հստակեցրել, թե կոնկրետ ինչն է ստիպել ընկերությանն ընդունել այս որոշումը, մինչդեռ Reuters-ը հիշեցրել է վերջին շաբաթների ընթացքում Ռուսաստանում YouTube-ի արագության նվազման մասին։ Ինչպես նշում են լրատվամիջոցները, այս գործիքի դադարեցումը կազդի ոչ միայն Youtube-ի բլոգերների, այլև ռուսական կայքերի բոլոր սեփականատերերի վրա, որտեղ տեղադրվել է AdSense գովազդը։