ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+8 °C, +8 °C ... +28 °C Վաղը`+25 °C
Եթե ՄՕԿ-ն Արթուր Ալեքսանյանի օգտին որոշում չկայացնի, Լոզանի դատարան ենք դիմելու». Կարեն Գիլոյան
00:18, 13.08.2024 | mamul.am
3043 | 0

«Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը վստահեցրեց` Լոզանի արբիտրաժային դատարան են դիմելու, եթե ՄՕԿ-ն Արթուր Ալեքսանյանի օգտին որոշում չկայացնի:

«Մենք բողոքարկել ենք և իրավացիորեն ենք բողոքարկել, 100 տոկոսանոց ճշգրտությամբ մրցավարները, ուզում եմ հուսամ, որ սխալվել են, այլ ոչ թե միտումնավոր են արել։

Ակնհայտ էր, որ ոսկին պետք էր Արթուրը բերեր, և ես հույս ունեմ, որ ճշմարտությունը կվերականգնվի։ Հնարավորություններ կան, մենք ուսումնասիրել ենք, Օլիմպիական խաղերի ժամանակ մի քանի անգամ ոսկին վերադարձրել են կամ 2-րդ ոսկին են տվել։ Մենք իրանցու ոսկե մեդալի վրա աչք չունենք, թող մեր ոսկի մեդալը մեզ տան»,- ասել է նա։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր