«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հաշվեքննիչ պալատի երիտասարդ անդամ Արմեն Գևորգյանը մոտավորապես վերջերս լքել է պաշտոնը, նրան հետևել է եղբայրը` Գագիկ Գևորգյանը, ով տասնամյակներ շարունակ վիճակագրական կոմիտեի առանցքային ֆիգուրներից էր, նախագահի տեղակալը և մարդահամարի թիվ մեկ պատասխանատուն։ Թեև եղբայրները ազատվել են պետական համակարգից, սակայն նրանց գրեթե բոլոր հարսները, որդիները, կանայք Գագիկ Գևորգյանի վիճակագրական կոմիտեում են։ Օրինակ` Արմեն Գևորգյանի դուստր Աննա Գևորգյանը, նրա ապագա հարս Անահիտ Օհանյանը, կինը` Լիլիթ Ազիզյանը, ապագա մյուս հարս Լուսինե Մախսուդյանը և այլ ազգականները: Մանրամասները՝ թերթի համարում: |