ՄԱՄՈՒԼ.ամ
Կարդալ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +21 °C Վաղը`+22 °C
«Փարիզին խնդրել ենք վերացնել՝ ՌԴ-ին ֆրանսիական զենքով հարվածելու արգելքը»․ Ուկրաինայի ՊՆ
09:36, 13.08.2024 | mamul.am
2795 | 1

Արդյունավետ զրույց եմ ունեցել Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըքորնյուի հետ։ Այս մասին X-ում գրել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։

«Քննարկել ենք շփման գծում տիրող իրավիճակը։ Փարիզին խնդրել եմ վերացնել հակառակորդի տարածքում ռազմական թիրախները խոցելու համար ստացված սպառազինությունը կիրառելու արգելքը»,- ասել է Ումերովը։

Մայիսի վերջին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ Կիևին պետք է թույլ տալ «վերացնել» ռուսական ռազմական օբյեկտները, որտեղից հրթիռներ են արձակվում Ուկրաինայի ուղղությամբ, միաժամանակ, Մակրոնն արգելել էր ֆրանսիական զենքը կիրառել ռուսական քաղաքացիական օբյեկտների դեմ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր