«Հրապարակ»-ը գրում է. «Ճանապարհների ապաշրջափակման կետը խաղաղության պայմանագրի տեքստից հանելու համար Նիկոլ Փաշինյանը մեծ ջանքեր է գործադրել՝ իր արևմտյան մեկենասներին համոզելով, որ այդ կետը ներառելը կարող է դնել իր իշխանության տապանաքարը։ Եւ Արևմուտքն ու մեր հարևանները համաձայնել են հարցի նման լուծմանը: Պայմանավորվել են կողմերի միջև կնքել մի ձևական փաստաթուղթ, որում տեղ չի գտնի հիմնական կռվախնձորը` այն կթողնվի հետագա բանակցություններին: Դրանով մի կողմից՝ ցույց կտան, որ իրենք են գործընթացի «քավորը», ոչ թե Ռուսաստանը, մյուս կողմից՝ ամեն ինչ փորձելու են անել, որ Փաշինյանի իշխանությունը չերերա և 2026-ին վերարտադրվի, որպեսզի ավարտին հասցնեն ՌԴ-ին տարածքաշրջանից դուրս մղելու իրենց ծրագիրը։ Իրականում սա Հայաստանի համար վտանգավոր լուծում է, քանի որ գլխավոր հարցը մնում է չլուծված և սա պոտենցիալ սրացումների և անգամ պատերազմի հավանականությունը պահպանում է: Իսկ մեր դեպքում` մեծ վտանգներով է հղի, քանի որ մեր միամիտ հասարակությունը նորից խայծը կուլ կտա եւ առաջիկա ընտրություններին կաջակցի ՔՊ-ին` վերարտադրվել, չպատկերացնելով, որ «միջանցքի» թեման ընդամենը փոքր ինչ հետաձգվում է»: Մանրամասները՝ թերթի համարում: |