ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Մաքսայինի աշխատողները ստիպել են քաղաքացուն խմել ձեռքի հեղուկը. խմել է ու մահացել. «Հրապարակ»
09:30, 13.08.2024 | mamul.am
13805 | 0

«Հրապարակ»-ի տեղեկություններով օրեր առաջ «Զվարթնոց» օդանավակայանում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Բրազիլիայից Հայաստան ժամանած մի ուղևորի ձեռքին ՊԵԿ մաքսային ծառայության աշխատակիցները շիշ են նկատել, հետաքրքրվել են՝ ինչ է մեջը, բրազիլացին պատասխանել է՝ գինի։ Մաքսայինի աշխատակիցները շշի պարունակությունը ստուգելու փոխարեն ստիպել են բրազիլացուն խմել այն, որը խմելուց հետո նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է և նա րոպեներ անց մահացել է։
Պարզվել է, որ շշի մեջ թմրանյութ է եղել։ ՀՀ ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ օգոստոսի 8-ին «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին ահազանգ է ստացվել, որ սիրտ-թոքային անբավարարություն ախտորոշմամբ շտապօգնության խումբը օդանավակայանից բժշկական կենտրոն է տեղափոխել մի օտարերկրացու, որը հիվանդանոցում մահացել է։

Նյութերը փոխանցել են նախաքննական մարմին։ Քննչական կոմիտեից հաստատեցին տեղեկությունը՝ մահացածը Բրազիլիայի քաղաքացի է եղել, դեպքի առթիվ ՀՀ Քրեական օրենսգրքի սպանություն հոդվածի առաջին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ»:
Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր