ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+27 °C
«Սրանց հետ երբեք ոչինչ լավ չի եղել ու լավ չի լինելու». Նաիրի Հոխիկյան
17:36, 13.08.2024 | mamul.am
1923 | 1

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Փողոցում թե որևէ միջոցառման ժամանակ կամ հյուր գնալիս, խանութում թե շուկայում մարդիկ գրեթե ամեն քայլափոխի հարցնում են՝ ո՞նց է լինելու մեր երկրի վիճակը։ Մարդկանց աչքերում տխրություն, անհանգստություն և անորոշություն կա հայրենիքի ճակատագրի համար։
Ես միշտ ասում եմ, որ ավելի վատ ժամանակներ են եղել, բայց կարողացել ենք պատվով դուրս գալ խնդիրներից և նույնիսկ հզոր պետականություն ունենալ։ Հիմա էլ կարող ենք, եթե չկորցնենք հույսը և վճռականությունը։
Մարդկանց հաջորդ տրամաբանական հարցն է հնչում՝ բայց սրանց հե՞տ...՝ մատնացույց անելով Հայաստանի դավաճանական կառավարությանը։
Ես այստեղ կտրուկ եմ պատասխանում՝ առանց եթե-ների։ Սրանց հետ երբեք ոչինչ լավ չի եղել ու լավ չի լինելու։ Սրանք վատի, խաբելու, պարտության, դավաճանության և չարիքի կառավարություն են, հետևաբար պետք է մոռանալ սրանց հետագա քաղաքական գոյության մասին։
Մարդիկ մյուս տրամաբանական հարցն են տալիս՝ բա ո՞ւմ հետ...
Ես պատասխանում եմ, որ մեր ժողովրդի մեջ հիմա էլ կան բազում նվիրյալ, խելացի և պատրաստված գործիչներ, որոնց հետին պլան են մղում քաղաքական դաշտի ակտիվ և հաճախ մակերեսային խաղացողները։ Հայաստանը հարուստ է ուժեղ գործիչներով, որոնք շուտով իրենց խոսքը կասեն ինչպես իշխանությանը տապալելու, այնպես էլ ազգային կառավարություն կազմելու, Հայաստանը եռափուլ զարգացման ճանապարհով տանելու առումով։
Հնարավոր է ամեն լավ բան, պարզապես ժողովրդին ամեն ինչ ճիշտ և անկեղծ ներկայացնել է պետք, ժողովրդի հետ ազնիվ լինել է պետք, և ժողովուրդը կգնահատի քեզ։
Ազնվությունը քաղաքականության մեջ ամենակարևոր գործոնն է»:

Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր