ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան եթերում անդրադարձել է փողոցների ու մայթերի վերաբերյալ երեկվա տեսանյութի մեկնաբանություններին: «Մի քանի մեկնաբանություններ աչքս ծակեցին. նրանց հիմնական բովանդակությունը հետևյալն էր, որ մայթերի վրա կանգառ ու շինաշխատանքներ անում են այն պատճառով, որ ոստիկանությունն իր պարտականությունը չի կատարում: Ինչու եմ անդրադառնում այս մեկնաբանություններին, որովհետև էստեղ հայեցակարգագային խնդիր կա: Երեկվա տեսանյութի ամբողջ իմաստը՝ ընդգծելն էր հենց այդ հայեցակարգը: Իհարկե, ոստիկանությունն իրավակարգի պահմանման գործում ունի կարևոր դերակատարում, բայց ես մի փոքր հակադարձ տրամաբանություն էի դրել տեսանյութի մեջ: Խնդիրն այն է, որ, իմ ընկալմամբ, նախ քաղաքացիները պետք է ապահովեն իրավակարգը»,- նշել է նա: |