ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +15 °C ... +25 °C Վաղը`+21 °C
«Նախ քաղաքացիները պետք է ապահովեն իրավակարգը». Նիկոլ Փաշինյան
10:18, 13.08.2024 | mamul.am
1950 | 1

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան եթերում անդրադարձել է փողոցների ու մայթերի վերաբերյալ երեկվա տեսանյութի մեկնաբանություններին: «Մի քանի մեկնաբանություններ աչքս ծակեցին. նրանց հիմնական բովանդակությունը հետևյալն էր, որ մայթերի վրա կանգառ ու շինաշխատանքներ անում են այն պատճառով, որ ոստիկանությունն իր պարտականությունը չի կատարում: Ինչու եմ անդրադառնում այս մեկնաբանություններին, որովհետև էստեղ հայեցակարգագային խնդիր կա: Երեկվա տեսանյութի ամբողջ իմաստը՝ ընդգծելն էր հենց այդ հայեցակարգը: Իհարկե, ոստիկանությունն իրավակարգի պահմանման գործում ունի կարևոր դերակատարում, բայց ես մի փոքր հակադարձ տրամաբանություն էի դրել տեսանյութի մեջ: Խնդիրն այն է, որ, իմ ընկալմամբ, նախ քաղաքացիները պետք է ապահովեն իրավակարգը»,- նշել է նա:

Աղբյուրը` Նիկոլ Փաշինյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր