«Համեմատել հայ-թուրքական ներկայիս հարաբերությունները «ֆուտբոլային» գործընթացի հետ, միևնույն ժամանակ կարող ես 1 կգ կարտոֆիլի հետ համեմատել․ ա՛յ նույնքան ընդհանրություն ունեն»,- FactorTV-ի եթերում ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով հայ-թուրքական և հարաբերություններին նախկինում ու ներկայում։ «Այն ժամանակ հստակ հայտարարություն էր արվում, որ դա արվելու է առանց նախապայմանի, և հենց նախապայմաններ առաջ քաշվեցին Թուրքիայի կողմից, գործընթացը սառեցվեց, նախագահը հետ կանչեց իր ստորագրությունը և փաստաթուղթը ԱԺ-ից։ Մեկ ընդհանրություն կա․ մեր առջև փորձել են դնել պայմաններ, որոնք վնասելու էին Հայաստանին, մենք ասել ենք՝ վերջ, գործընթացը դադարում է, այս «հրաշքների» առջև դրել են նախապայմաններ, իրենք ասել են՝ հա, բայց մերոնց՝ ՀՀ քաղաքացիներին չասեք»,- հավելել է Մամիջանյանը։ |