Գազայի հատվածում 564 դպրոցներից առնվազն 477-ը կրակի տակ է հայտնվել և ավերվել՝ Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև հակամարտության ընթացքում։ Այս մասին հայտարարել է Պաղեստինի օկուպացված տարածքներում ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման վարչության ներկայացուցչությունը։ Ըստ տվյալների՝ 344 ուսումնական հաստատություն գնդակոծվել է, ևս 133-ն ավերվել ռազմական գործողությունների հետևանքով: Զեկույցում ընդգծվում է, որ Գազայի հատվածի քաղաքացիական պաշտպանության մարմինները հայտնել են, որ 2023թ․ հոկտեմբերից հարվածներ են հասցվել նաև 180 դպրոցների ուղղությամբ, որոնք ծառայում էին որպես փախստականների ժամանակաաավոր կացության վայր։ |