ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+22 °C
«Սրանց օրոք խաղաղություն երբեք չի՛ լինելու»․ Տիգրան Աբրահամյան
10:42, 13.08.2024 | mamul.am
1054 | 0

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իշխանության քարոզչության հիմքում ընտրական տրամաբանությունն է, որտեղ որպես առաջնահերթություն դրված է մարդկանց համոզելը, որ իրենք խաղաղություն են բերելու:
Երբ ասում են ընտրական տրամաբանություն կարևոր չէ, թե դրանք հերթակա՞ն, թե՞ արտահերթ կլինեն:
ՔՊ-ական վերնախավը որքան էլ ակտիվ ասֆալտային քաղաքականություն-քարոզչություն տանի, մեկ է` հիմնական խաղադրույքը կեղծ խաղաղության կամ դրա իմիտացիայի շուրջ է:
Դրան հասնելու համար իշխանությունը բլեֆ էլ կանի, տակից էլ կգործի, մարդկանց էլ աջուձախ կֆռցնի միայն կարողանա այդ կեղծիքը ժամանակավորապես տեղավորել որոշների գլուխներում:
Սրանց օրոք խաղաղություն երբեք չի՛ լինելու»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր