«Մենք պիտի ֆիքսենք, որ զինվորների փոխարեն կանգնած են սահմանապահ զորքեր. փաստ առաջին, որը պետք է ապահովության զգացում առաջացնի մարդու մոտ, որովհետև սահմանապահ զինվորը չի կրակում, պատերազմի մեջ չի մտնում, սահմանապահ զորքերը սահմանը հսկելու համար են էնտեղ կանգնած և ադրբեջանական հատվածում ևս սահմանապահ զորքերն են կանգնած, որոնք պատերազմելու գործառույթ չունեն, հակառակորդ երկրի քաղաքացու վրա կրակելու գործառույթ չունեն: Այնպես որ, այստեղ էսկալացիան մեծ մասով բացառում ենք»,- այս մասին «Գործարար ալիք»-ի եթերում ասել է ՔՊ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ անդրադառնալով Տավուշում սահմանազատմանը: Դիտարկմանը՝ դժվար է վստահել ադրբեջանական կողմին, վստահ լինել, որ ինչ-որ պահի չեն որոշի ռազմական գործողություն սկսել Տավուշի հատվածում, պատգամավորը նշել է, որ ամեն ինչ այդքան պարզունակ չէ և որ ՀՀ-ն բոլոր սցենարներին պատրաստ է: |