ԱՄՆ նախկին նախագահ, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփն ամերիկացի գործարար Իլոն Մասքին տված հարցազրույցում հայտարարել է, որ գործող նախագահ Ջո Բայդենի խոսքերը՝ ՆԱՏՕ-ում Ուկրաինային ընդունելու մասին, հիմարություն էին։ Թրամփը հայտարարել է, որ Բայդենը սկսել է հիմարություններ ասել, օրինակ, ենթադրել է, որ Ուկրաինան կարող է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, սակայն, ըստ Թրամփի, Ռուսաստանը երբեք դրան չէր համաձայնի։ «Պատերազմը չէր սկսվի, եթե ես նախագահ լինեի»,- հավելել է Թրամփը։ Նրա խոսքով՝ Բայդենը «դեռևս 30 տարի առաջ IQ-ի ցածր մակարդակ ուներ, իսկ հիմա այն ընդհանրապես չկա»։ |